Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան
19:17 - 30 սեպտեմբերի, 2020

Մոտ 24 ժամվա ընթացքում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում ունի 130 զինծառայողի կորուստ, մոտ 200 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտական գործողությունները շարունակվում են։ Ռազմական գործողությունների օդային ղեկավարումը հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյաննիսյանը՝ շեշտելով, որ այսօր ժամը 10:00-ից սկսած կոմբինացված, համակարգված օդային հարվածներ են հասցվում Արցախի ԶՈՒ-երին, խաղաղ բնակավայրերին, խաղաղ բնակչությանը։

Հակառակորդի օդային հարվածների ընթացքում տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ՝ Հադրութում, Մարտունիում, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Օրվա ընթացքում ընդհանուր առմամբ շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի՝ բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գրոհները տարբեր հատվածներում։

Հովհաննիսյանը հայտնեց, որ մոտավորապես 23-24 ժամվա ընթացքում հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կրել է կորուստներ՝ 130 մահացած զինծառայող, մոտ 200 վիրավոր, ՀՀ ԶՈՒ-երը խոցել են 29 տանկ եւ զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային ՏՈՍ համակարգ, 1 ՍՄԵՐՉ տեսակի համազարկային կրակի կայանք, 11 ԱԹՍ։ Տվյալները կարող են որոշակիորեն փոփոխվել, քանի որ մարտերը շարունակվում են, դրանք փոփոխական են, տարբեր ինտենսիվությամբ, տարբեր ուղղություններով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել