Հունաստանը պահանջում է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել |factor.am|
15:51 - 30 սեպտեմբերի, 2020

Հունաստանը պահանջում է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել |factor.am|

factor.am: Հունաստանը պահանջում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ հրավիրել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման վերաբերյալ քննարկումների համար։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակ է ուղղել ԵԱՀԿ գործող նախագահին։ «Հունական նախաձեռնությունն ուղղված է ԵԱՀԿ շրջանակում քննարկումներ սկսելուն՝ հակամարտությունում ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ, և ճգնաժամի դեէսկալացիայի բոլոր հնարավոր տարբերակները դիտարկելուն։

Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուտափույթ վերականգնումն է»,- ընդգծել է հույն պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել