Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|
14:21 - 30 սեպտեմբերի, 2020

Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։

«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», - Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։

Դրա հետ մեկտեղ, Էմանյուել Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։

Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մակրոնը նաև նշել է,որ պատրաստվում է այսօր երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաղն արդեն, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, նա այդ թեման քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել