Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան
22:57 - 29 սեպտեմբերի, 2020

Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները։ 

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ եւ դժվար մարտեր։ Մոտավեր տվյալներով՝ կա 1900 վիրավոր՝ Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումներում միասին վերցրած։ 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ հայկական ստորաբաժանումները հակատանկային եւ հրետանային միջոցներով խոցել են հակառակորդի 137 տանկ եւ զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը՝ հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները հետ մղելով եւ կորուստներ պատճառելով։ 

Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով առանձին դիրքային կորուստների կամ առաջխաղացումների մասին՝ հայտարարեց, որ այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել