Հայաստանը պատրաստ է ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |factor.am|
22:58 - 29 սեպտեմբերի, 2020

Հայաստանը պատրաստ է ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |factor.am|

factor.am: Հայաստանի իշխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել է, որ պատրաստ է հոկտեմբերի 9-ին ընդունել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, ինչպես և նախատեսված էր։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՏՀ նախագահի օգնականը։ «Մենք [դա] ընդունել ենք ի գիտություն։ Կարծում եմ՝ փոխվարչապետները հինգշաբթի կքննարկեն հարցը խորհրդի նիստում»,- տեղեկացրել է Իա Մալկինան։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հոկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացնելու ձևաչափը մշակվում է։

Նիստը Հայաստանում անցկացնելը կազմակերպելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման։ Այժմ դիտարկվում են այն անցկացնելու տարբերակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել