Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|
15:24 - 29 սեպտեմբերի, 2020

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար: Այդ մասին եպտեմբերի 29-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը:

Նա ընդգծել Է Վրաստանի դերը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման գործում, տարածաշրջան, որը դաշինքը համարում Է ռազմավարական տեսակետից կարեւոր իր անվտանգության համար:

«Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործելու բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին եւ դաշինքի անդամակցման նախապատրաստմանը մոտենալու համար»,- ասել Է նա եւ նշել, որ երկիրը «հասել Է մեծ հաջողությունների բանակի բարենորոգման» եւ «ժողովրդավարական բարենորոգումների» իրականացման, «ժողովրդավարական ինստիտուտների եւ բանակի ու դատական բարեփոխումների նկատամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդման գործում, ինչպես նաեւ շնորհակալություն Է հայտնել Թբիլիսիին Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար:

«Այսօր նորն այն Է, որ Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն միասին աշխատում են ավելի սերտորեն, քան երբեւԷ անցյալում: Մենք կենտրոնացած ենք Սեւծովյան տարածաշրջանում, զարգացնում ենք մեր ծովային հնարավորությունները, Վրաստանի առափնյա պաշտպանությունը, կատարում ենք ՆԱՏՕ-ի նավերի այցեր Վրաստանի նավահանգիստներ: Մեր բանակցություններում մենք ընդգծում ենք Սեւծովյան տարածաշրջանի նշանակությունն ինչպես Վրաստանի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի պետությունների համար: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ նոր տարրեր կարող ենք ավելացանել մեր ռազմական համագործակցությանը»,- պարզաբանել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել