Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին |azatutyun.am|
10:32 - 29 սեպտեմբերի, 2020

Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին |azatutyun.am|

azatutyun.am:  Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է այդ երկրի Արտաքին հարաբերությունների նախարարության հրապարակած հայտարարությունում:

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև տեղի ունեցած զինված առճակատման առթիվ Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում այս նոր սրացման կապակցությամբ, որը ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը այդ գործողություններով պայմանավորված տուժածներին և զոհերի ընտանիքներին», - նշված է հայտարարությունում:

«Այս առումով, Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների կոչերին` երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադար հաստատելու համար, ինչը կդադարեցնի նրանց բաժանող վեճի խորացումը և թույլ կտա վերականգնել երկխոսության և բանակցությունների մթնոլորտը և հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման համար անփոխարինելի պայման` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում», - հայտարարում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել