Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը


 |jnews.ge|
00:21 - 29 սեպտեմբերի, 2020

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը |jnews.ge|

jnews.ge: Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը:

Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ: Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:

Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել