Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
14:57 - 28 սեպտեմբերի, 2020

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ անհանգստանալու առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա Նովոստին։


Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և ներկայիս սրման հետևանքները պիտի տեղափոխվեն քաղաքադիվանագիտական հարթակ», - ասել է նա։

Պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի պայմաններում Ռուսաստանի մարտական պատրաստության բարձրացման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն հայտարարեց, որ այս պահին ռազմական հնարավորությունների մասին խոսք չի գնում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ավելացրեց, որ Մոսկվան կապվել է Անկարայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել