Մերկելը «Շարիտե» հիվանդանոցում այցելել էր Նավալնիին
 |azatutyun.am|
14:15 - 28 սեպտեմբերի, 2020

Մերկելը «Շարիտե» հիվանդանոցում այցելել էր Նավալնիին |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական լրատվամիջոցները պարզել են, որ կանցլեր Անգելա Մերկելը գաղտնի պայմաններում այցելել էր Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում բուժումը շարունակող ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel-ը:

Նավալնին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպումը ոչ թե գաղտնի էր, այլ մասնավոր: «Մասնավոր հանդիպում և զրույց ընտանիքի հետ», - մեկնաբանել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը։

Սեպտեմբերի 22-ին Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն վերականգնողական բուժումը Գերմանիայում շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել