Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին
12:11 - 28 սեպտեմբերի, 2020

Անդրանիկ Քոչարյանը նամակով դիմել է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին

Այսօր նամակներով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավաներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։ Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ։

Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Անդրանիկ Քոչարյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել