Այսօր վաղ առավոտյան հանդիպեցի տղաներին․ նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, որոնք երեկվանից մեկնում են առաջնագիծ․ Արայիկ Հարությունյան
08:38 - 28 սեպտեմբերի, 2020

Այսօր վաղ առավոտյան հանդիպեցի տղաներին․ նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, որոնք երեկվանից մեկնում են առաջնագիծ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպել է տղաներին: Այս մասին նախագահը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

«Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: 
Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին:
Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»,- գրել է Արայիկ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել