Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան
22:22 - 27 սեպտեմբերի, 2020

Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ՊԲ-ն առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։

«Հարձակումը ամբողջ երկայնքով էր՝ Օմարից մինչև Արաքս։ Այո՛, ունենք կորցրած դիրքեր հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում»,- հայտնեց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց՝ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։

«F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են՝ սովորական զորավարժության անվան տակ, օգտագործում են առավոտից մինչ այժմ։ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան»,- ասաց նա։

Նախագահը հայտնեց, որ Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն ԱՀ ՊԲ ուժերը, և կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից։

«ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։ Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք․ պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են։ Ծրագիրը, որ ունի թշնամին, ձախողվելու է»,- հայտարարեց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել