Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց
19:12 - 27 սեպտեմբերի, 2020

Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի առաջարկած մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ հուլիսյան մարտերն արձանագրում էին, որ այս գործողությունները ոչ միայն Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլեւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիարռում՝ էթնիկ բնաջնջման փորձ, որին մեր արձագանքը միանշանակ է․ Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին։

«Հարգելի կանայք եւ մայրեր, դիմում եմ ձեզ խիզախության կոչով։ Անհրաժեշտության դեպքում լինելու ենք մեր զինվորների կողքին՝ առաջնագծում։ Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու եւ հաղթանակներ գրանցելու հարցում»,- իր ելույթում ասաց Մակունցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել