Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան
18:53 - 27 սեպտեմբերի, 2020

Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան

Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին։ Մենք չպիտի զոհվենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի այս հարցը լուծենք ու չթողնենք մեր երեխաներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա կարծիքով՝ մենք այս պատերազմով այս հարցը պիտի լուծենք վերջնականապես, քանի որ չենք կարող եւս մի անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից։

«Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ բանակցում ենք։ Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում։ Աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան հաջողություն կկարողանա գրանցել, էդ կողմի արձանագրածը կարձանագրի։ Ընդ որում՝ չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի եւ այլն»,- ասաց Մարուքյանը, ապա, դիմելով վարչապետին, հայտարարեց․

«Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել