ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ շփման գծում
 |tert.am|
18:43 - 27 սեպտեմբերի, 2020

ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ շփման գծում |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և  հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասված  է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայայի հայտարարությունում, որը հրապարակվել է կիրակի` Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել