ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները |azatutyun.am|
16:19 - 27 սեպտեմբերի, 2020

ԵՄ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում շփման գծում մեկնարկել են մարտական գործողություններ, որոնց հետևանքով, դժբախտաբար, կան կորուստներ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում:

Եվրոպական միությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կայունացնել իրավիճակը և խստորեն պահպանել հրադադարը:

Եվրոպական միությունը հրատապ է համարում վերադարձը բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել