Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը․ Արծրուն Հովհաննիսյան
13:36 - 27 սեպտեմբերի, 2020

Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց, որ հակառակորդը հասցրել է հրթիռային եւ ավիացիոն հրետանային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյետկներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են։ 

«Հայ-ադրբեջանական սահմանի ո՛չ ամբողջ երկայնքով է լարվածությունը։ Այսօր առավոտյան Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության գործողությունների ժամանակ նաեւ Վարդենիսի ուղղությամբ են հարվածներ եղել, այնքան էլ ինտենսիվ չեն»,- հայտնեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ իրենց հավաքագրած նյութերի համաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից՝ Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները՝ ավիառումբեր, ԱԹՍ-ներ եւ այլն։

«Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում։ Հետագայում կտեղեկացնենք մանրամասն, դեռեւս ամփոփելու տվյալներ կան»,- ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել