Արամ Ա Կաթողիկոսը Փաշինյանի հետ զրույցում ամբողջական զորակցություն է  հայտնել հայոց բանակին
12:36 - 27 սեպտեմբերի, 2020

Արամ Ա Կաթողիկոսը Փաշինյանի հետ զրույցում ամբողջական զորակցություն է հայտնել հայոց բանակին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս ժամերուն, Ազրպէյճանի բանակը սկսած է յարձակումներ գործել Արցախի սահմանի երկայնքին։ Հայոց բանակը ուժեղ կերպով կը դիմադրէ հակառակորդի յարձակումներուն։

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, որ զանազան կերպերով իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեն հայրենիքին ու հայոց բանակին։

Երբ հայրենիքը վտանգի ենթակայ է, ողջ հայութիւնը կը դառնայ հայոց բանակ։ Ա՛յս կը վկայէ մեր պատմութիւնը. ա՛յս է մեր պատմութեան պատգամը։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ մեր հայրենիքը ոը բանակը հեռու պահէ ամէն տեսակ երեւելի ու աներեւոյթ չարերէ ու չարիքներէ»,- նշել է Արամ Ա Կաթողիկոսը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել