Պն-ն հորդորում է ձեռնպահ մնալ հայկական մարտական տեխնիկայի շարժի մասին տեսանյութերի տարածումից
12:32 - 27 սեպտեմբերի, 2020

Պն-ն հորդորում է ձեռնպահ մնալ հայկական մարտական տեխնիկայի շարժի մասին տեսանյութերի տարածումից

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բացարձակ անընդունելի համարելով հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը, վճռականորեն կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից։
 
Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ համացանցը մանրակրկիտ կերպով դիտարկվում է հակառակորդի կողմից և ցանկացած նման տեսանյութ մարտական տեխնիկան վերածում է թիրախի ադրբեջանական զինուժի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել