Պուտինը Վաշինգտոնին գործարք է առաջարկել |azatutyun.am|
12:43 - 26 սեպտեմբերի, 2020

Պուտինը Վաշինգտոնին գործարք է առաջարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահն առաջարկել է Միացյալ Նահանգներին «երկուստեք երաշխիքներ տալ` միմյանց ներքին գործերին, այդ թվում` ընտրական գործընթացներին չմիջամտելու մասին»: Պուտինի այդ հայտարարությունը հրապարակվել է երեկ` Կրեմլի պաշտոնական կայքում` նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ:

Հեռակա դիմելով պաշտոնական Վաշինգտոնին` Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել վերաբեռնել հարաբերությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և «միջկառավարական համաձայնագիր ստորագրել` համացանցում միջադեպերը կանխելու» համար: Պուտինի առաջարկը ներկայացվել է վերջին ամիսներին առավել հաճախակի դարձած հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն Մոսկվան կրկին փորձում է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Ամերիկայի հետախուզական գործակալությունները եզրակացրել էին, որ Ռուսաստանը միջամտել է նախորդ` 2016-ի նախագահական ընտրություններին` Դոնալդ Թրամփի հաղթանակին աջակցելու նպատակով: Մոսկվան մինչ օրս կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և պնդում, թե որևէ երկրի ներքին գործերին չի միջամտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել