Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել
10:27 - 26 սեպտեմբերի, 2020

Ալավերդիում քարաթափում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել