Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|
10:11 - 26 սեպտեմբերի, 2020

Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը թքած է ունեցել արդարադատության սկզբուքների վրա․ Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման մասին |tert.am|

tert.am: Գագիկ Ծառուկյանի՝ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր այցելելը վկայում է այն մասին, որ մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը իրականացնելու է քաղաքական հանձնարարություն և միջնորդությունը բավարարելու է։ Այս մասին Ազգային Անվտագության ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել և պայքարը ավարտին հասցնել և նշեց, որ քաղաքական պատվերի այս հեղինակները պատասխան են տալու ժողովրդի և Աստծո առաջ: Մեր հետագա անելիքիների մասին վաղը կտեղեկացնենք և՛ եռյակի ձևաճափով, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ձևաչափով»,-նշեց ԲՀԿ պատգամավորը:

Նա նշեց, որ փաստաբանները նշել են, որ դատարանը որևէ հիմնավորում չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում՝ սկսած հունիսի 16-ից, Ծառուկյանը փորձել է խոչընդոտել գործի քննության ընթացքին.

 «Քանի որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի և պատվերի հետ, դատարանը բացարձակապես թքած է ունեցել թե՛ արդարադատության սկզբուքների և թե՛ այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին միտված է»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Խորհրդարանում գործընթաց սկսվի Գ․ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված, Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող նման գործընթացով հանդես գալ, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ իրավաբանական հենք չունի:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել