Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|
12:51 - 25 սեպտեմբերի, 2020

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին`ասելով, որ փաստաբանները կխոսեն նիստի մասին: Ծառուկյանը միայն նշեց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու:

Ըստ նախնական տվյալների՝ այն կհրապարակվի այսօր՝ ժամը 13:30-ին:

Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքները մուտք են եղել Վճռաբեկ դատարան, դրանից հետո իրենք հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում, եւ ընդհանրապես, ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս շուտ մերժվեն, եւ դա պետք է այնպես արվի, որ համապատասխանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի հերթապահությանը, եւ միջնորդության քննությունը հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Ըստ պաշտպանի՝ այս տեղեկատվությունը հետագայում հաստատվել են օբյեկտիվ փաստական տվյալներով. «Մասնավորապես, այնպիսի հանգամանքներ տեղի ունեցան, որ այլ գործով տեղի չեն ունենում. վճռաբեկ բողոքը մերժվել է ընդամենը 3 օրում.  բողոքը դատարան մուտքագրվել է սեպտեմբերի 7-ին, իսկ 10-ին արդեն մերժվել է, ինչը բացառիկ դեպք է, Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետ ունի, եւ եթե իրավաբաններին հարցնեք, կփաստեն՝ փորձը ցույց է տալիս, որ 2-րդ, 3-րդ ամսվա մեջ է որոշումը կայացվում, բացառիկ դեպքերում՝ 1 ամսվա ընթացքում, բայց 3 օրվա ընթացքում որոշում լինի՝ այն էլ այն դեպքում, երբ գործը 8 հատոր է, իսկ նախորդ նիստերի արձանագրությունը՝ 50 հատոր, փաստում է, որ ակնհայտ շահագրգռվածություն կա»:

Ըստ պաշտպանի՝ երբ իրենց բողոքը վերադարձվել է՝ տեխնիկական շտկոմներ անելու, տրամադրվել է 2 օր ժամկետ, մինչդեռ այլ դեպքերում տրամադրվում է 5, 10, 25 օր. «Սա էլ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարական է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցում»:

Պաշտպանը դա ընդգծեց՝ ցույց տալու, թե ինչ անհանգիստ են եղել աշխատակիցները՝ ցանկալի ժամկետում որոշում կայացնելու համար. «Դատարանի աշխատակիցը փոստային բաժանմունք է գնում, վերցնում, բան ու գործ չունեն էլի, այս ամենը կատարվեց նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ամսի 10-ին որոշումը ուղարկեցին բոլորին, բայց գործը չուղարկեցին, մինչեւ ամսի 17-ը մնաց Վճռաբեկ դատարանում, որպեսզի հանկարծ այնպես չստացվի, որ այլ դատարանի հերթապահության խնդիր լինի»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել