«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմել է 22 մլն 900 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան։

Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահվող մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգային բոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ու կառուցողական քայլերի իրականացումը։ [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյան] |armenpress.am|

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք երախտապարտ ենք Վրաստանի կառավարությանը՝ իր կենսական դերի համար, այն նպաստել է կողմերի քննարկումներին: Նման քայլերը տարածաշրջանի բնակիչներին կմոտեցնեն այն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի բլինքենը թվիթերյան իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանից 15 հայ ռազմգերիների վերադարձին] |tert.am|

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին. «Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»: ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ հանդիպումը կշարունակվի Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։ |armenpress.am|

Նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Սահմանամերձ Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանդիպումների ընթացքում, խոսելով երկրի անվտանգության մասին, նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը կարևորել է սոցիալական ոլորտում մարդկանց ապահովության զգացումը․ «Բոլորովին չստորադասելով մարդու ֆիզիկական անվտանգությունը՝ ցանկանում եմ շեշտել, որ մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում։ Քանի որ առանց դրա ֆիզիկական անվտանգույան համար պայքարելու իմաստ չի տեսնի»։

Մենք ընտրում ենք օրենսդիր մարմին, մենք խոսում ենք օրենքներից, Սահմանադրության փոփոխություն պետք է լինի։ Քաղաքացին՝ ցանկացած մեկը, պետք է կարողանա այդ Սահմանադրությունը ապահովել, այդ մարդը իր պոտենցիալը, դրական լիցքերը պետք է ներդնի իր երկրում, ստեղծի, ստեղծագործի, արարի, և պետությունը պետք է օգտվի, հարկի։ Պետք է Սահմանադրությունը այդ ճանապարհը ապահովի, մեր Սահմանադրությունը դա չի ապահովում, դրա համար այդ պոտենցիալը ունեցող հայերը դուրս են գալիս արտասահման, ցանկացած երկիր, կարողանում են ստեղծել, ստեղծագործել, արարել։ [«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայան]

Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: [Նիկոլ Փաշինյանը` Գավառում բնակիչների հետ հանդիպմանը]

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները:

Մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Բայց ավելի մանրամասն հայտարարություն հիմա չեմ անի, երբ նրանք կլինեն ՀՀ-ում, ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեմ։ Այս պահին մեր խնդիրն է նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան:

Ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել։ [Արարատ Միրզոյանը՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում]

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանի» ծրագիրն ու ավելացրել՝ որոշողը ժողովուրդն է |1lurer.am|

Այսօր 23:23

Եվրամիությունը բարձր է գնահատում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ Երևանի և Բաքվի փոխադարձ քայլերը |azatutyun.am|

Այսօր 23:05

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երրորդ [«Պատիվ ունեմ» դաշինք]

Այսօր 23:03

Հայկական կողմը վերահաստատում է հանձնառությունը՝ միջազգային գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացը. Մանե Գեւորգյան |armenpress.am|

Այսօր 22:50

50 տարվա տեսլական՝ Հայաստանի համար. «Միասնական հայրենիք» |1lurer.am|

Այսօր 22:41

Անվտանգությունը՝ զարգացման երաշխիք. «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին |1lurer.am|

Այսօր 22:20

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը». Բլինքեն |tert.am|

Այսօր 22:01

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին |armenpress.am|

Այսօր 21:58

Մարդը իրեն պետք է Հայաստանում ապահով զգա առաջին հերթին սոցիալական ոլորտում․ ՔՈ անդամները եղել են Տավուշում և Գեղարքունիքում

Այսօր 21:37

Պետք է մեր բանակով զբաղվենք, բանակը պատրաստենք, մեր տարածքները մենք պաշտպանենք․ Սամվել Բաբայան

Այսօր 21:36

Loading...