«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|
17:17 - 24 սեպտեմբերի, 2020

«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կվերսկսվի։

Այսօր լրագրողների հետ զրույցում Դիանա Գալոյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցութում հաղթել էր, դիմելով բուհի բոլոր դասախոսներին, հորդորեց սկսել դասերը։

Գալոյանը տեղեկացրեց, որ բուհի անձնակազմը պատրաստվում է պայքարն այլ հարթակներով ու այլ ձեւաչափով շարունակել: Նա չշտապեց տեղեկացնել՝ ի՞նչ նկատի ունի նոր գործիքակազմ ասելով, նշեց, որ պայքարը կարող է իրականացվել սոցիալական հարթակների միջոցով, իրավական դաշտում կամ այլ տարբերակով: Ձեւափափը կորոշի կազմկոմիտեն:

Գալոյանը տեղեկացրեց, որ երեկվա հայտարարությամբ, որտեղ նշել էին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին, երկխոսության էին հրավիրել նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, բայց արձագանք չեն ստացել:

Ուսումնական գործընթացը դադարեցվել էր, քանի որ ՀՀ կառավարությունը չի հաստատել ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անորոշ վիճակը վնասում է բուհին, որպես օրինակ նշեց, որ ՀՊՏՀ-ն միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, սակայն գործընկերները չեն կնքում պայմանագրեր ռեկտորի պարտականությունը կատարողի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը խոսքն ուղղեց բուհի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին:

«Ես պարոն Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը՝ մեր բուհի վերաբերյալ: Սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների, խնդիրների նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խորը չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, դա միայն մեր բուհին չի վերաբերում»:

Նա նշեց, թե կարծում է, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ նշանակելիս շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել