Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|
16:43 - 24 սեպտեմբերի, 2020

Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

aysor.am: Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։

Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։

«Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես  ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», -  հայտնել են Ավինյանի գրասենյակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել