«Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի |aysor.am|
13:52 - 24 սեպտեմբերի, 2020

«Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի |aysor.am|

aysor.am: «Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի, լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Քանի որ համավարակի հետ կապված կոնտակտային անձինք էին այնտեղ տեղակայված և նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, նորից մեկնարկային կետից կսկսվի», - ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել, թե, քանի որ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, կարող է ազդել գնի վրա։

«Գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը», - ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ նախատեսել են գնի իջեցում, եթե աճուրդը չկայանա։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն ասաց, որ հյուրանոցին էական վնաս չի հասցվել, իսկ եթե կան էլ, աննշան են։

Բաբայանի խոսքով՝ աճուրդի հանված գույքերի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն եղել է։

«Հիմա որոշ մրցույթներ չեն կայացել, փորձում ենք հասկանալ խնդիրները, որոնք երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը, կառավարության այսօրվա որոշմամբ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար», - ասաց Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել