ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին |tert.am|
13:41 - 24 սեպտեմբերի, 2020

ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: 

Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝  խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին: 

Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի: 

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,-նկատել է քաղաքապետը:

Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել: 

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել