«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|
13:27 - 24 սեպտեմբերի, 2020

«Բարգավաճ Հայաստանը» վարկային հիմախնդիրների թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմնակից է, որ համավարակի պայմաններում վարկերի հարցում երկրում ներդրվի համաներման համակարգ:

Այս մասին ասաց պատգաավոր Արման Աբովյանը՝ խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

Արման Աբովյանը նշեց՝ լսումներն ուղղված են քաղաքացիների առաջ քաշած խնդիրները բարձրաձայնելու, հավաքելու, համակարգելու և օրենսդրական համապատասխան առաջարկներով հանդես գալու համար: Աբովյանը նկատեց՝ Covid-19-ի համավարակը ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ արեց, և դրանց հետևանքով այսօր ՀՀ-ն ապրում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ:

Եվ պատգամավորի կարծիքով՝ այդ տնտեսական ճգնաժամի ընթացքում պետք է հաշվի առնել շատ կարևոր մի բան. այն է՝ վարկերի տրամադրման, սպասարկման պայմանները չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է ՀՀ-ում: «Մարդիկ թե մինչև համավարակը, թե մինչև տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, ունեին որոշակի տեսլական ապագայի համար: Սակայն այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել: Ծանրագույն իրավիճակում հայտնվել են ոլորտներ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ իրենք դիտարկում են համաներման համակարգի ներդրումը: Նրա կարծիքով՝ պետության կողմից պետք է լինի ուղղակի սուբսիդավորում, պետությունը պետք է քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկի:

«Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որ ֆինանսական կազմակերպություններն առաջին հերթին գործընկեր լինեն քաղաքացու հետ»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել