Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազեցվի շուրջ 3 անգամ. Հակոբ Արշակյան
13:14 - 24 սեպտեմբերի, 2020

Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազեցվի շուրջ 3 անգամ. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում քիչ առաջ Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1֊ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։

Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Շնորհավորում եմ կողմերին և հաջողություններ մաղթում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել