Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|
12:39 - 24 սեպտեմբերի, 2020

Պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածր թիվը՝ սեպտեմբերի 11-ին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս օրվա կտրվածքով  դրական դեպքերի թիվն աճում է՝ հասնելով 374-ի:

«Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապվելու է դպրոցների վերաբացման հետ։ «Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին և ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետևելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել