Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|
12:30 - 24 սեպտեմբերի, 2020

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը:

Այս մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում: «Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել