Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում և Գուգարք գյուղում
12:21 - 24 սեպտեմբերի, 2020

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում և Գուգարք գյուղում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 16․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 12-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել