Գործադիրը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում |armenpress.am|
12:02 - 24 սեպտեմբերի, 2020

Գործադիրը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Համապատասխան նախագիծն ընդունվեց գործադիրի նիստում:

Ըստ հիմնավորման, փոփոխությունները պայմանավորված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել