armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր դաս չկա, փոխարենը բուհի բակում բաց քննարկում է։ Հավաքվել են ուսանողներն ու դասախոսական կազմը։ Հավաքի պատճառը ՀՀ կառավարության կողմից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները դեռեւս չհաստատելն է։ Հավաքվածներն այսօր արդեն չեն պնդել, թե մինչեւ արդյունքների հաստատումը դասապրոցեսը չի վերսկսվելու: Ասել են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ-երկու օրից ու որ իրենց նպատակը պարզապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է:

Բուհն անորոշ վիճակից տուժում է։ Նշենք, որ քննարկման նպատակն այն է նաեւ, որ իրենց դժգոհությունը ներկայացնեն ուսանողները։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն։