16։41- Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են տարեցները: |armenpress.am|
11։59- Սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4,399 է: Ապաքիվել է 62 պացիենտ, ընդհանուր հաշվով 1,705 մարդ: Վարակից երկրում մահացել է 25 մարդ: |aliq.ge|
11։30- ՌԴ Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը, որը ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ էր, մահացել է կորոնավիրուսից: |tert.am|
11։16- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 976 հազարը, բուժվել է մոտ 22 միլիոն մարդ։ ՌԴ-ում արդեն տասներորդ օրն անընդմեջ աճում է նոր դեպքերի թիվը: Երկրում կրկին պարտադիր ինքնամեկուսացում է սահմանվել արտերկրից վերադարձողների համար: Իսրայելում նոր ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 6 հազար 861 դեպք․ երկրի վարչապետը հայտարարել է ավելի վաղ սահմանված կարանտինի խստացման մասին: Ֆրանսիայում խստացվում են սահմանափակումները: Բրազիլիայում էլ մարզադաշտերը բացվում են այն դեպքում, երբ երկիրը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: |azatutyun.am|
10։39- Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսվել, ուստի մեկուսացման մասին հորդորներին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։ Վերջին օրերին երկրում վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է. նշվում է, որ վերջին մեկ շաբաթում երկրում օրական մոտ 1,123 վարակակիր է հայտնաբերվում: |tert.am|
10։35- Թուրքիայում սեպտեմբերի 23-ին կորոնավիրուսից մահացել է 72 մարդ։ Հաստատվել է վարակի 1,767 նոր դեպք, ապաքինման՝ 1,027: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 308,069 և մահվան 7,711 դեպք։ |ermenihaber.am|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․09․20
comment.count (0)