Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
 |pastinfo.am|
09:21 - 24 սեպտեմբերի, 2020

Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորումն անփոփոխ թողնելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օգոստոսի 27-ի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Փաստաբան Երեմ Սարգսյանը պահանջել է վերացնել Գ.Խաչատրյանի կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

Բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել