ՌԴ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ ստեղծված երկրորդ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի մեկնարկի ժամկետը
 |tert.am|
21:39 - 23 սեպտեմբերի, 2020

ՌԴ-ում հայտնել են կորոնավիրուսի դեմ ստեղծված երկրորդ պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի մեկնարկի ժամկետը |tert.am|

tert.am: Ռուսաստանում հայտնել են վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների անցկացման ժամկետները:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորին», փորձարկումների երրորդ փուլի մեկնարկը կախված կլինի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման վկայականի ստացման ժամկետից:

Գերատեսչությունից հայտնել են, որ խոսքը մոտավորապես հոկտեմբերի վերջի մասին է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել