Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ
21:17 - 23 սեպտեմբերի, 2020

Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժամանակավոր պաշտոնակատար, Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Դավիթ Համբարյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է: Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր: Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել