Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․09․20 (թարմացվող)
18:00 - 23 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․09․20 (թարմացվող)

15:55- Հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Անհրաժեշտ է ապահովել

  • դիմակներ, ախտահանիչ միջոցներ,
  •  հեռահար ջերմաչափ։ 

12:35- Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ անմիջական շփված, մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից ՀՀ տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ: [Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ շփված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը]

 

11:35-  ԱՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք: Առողջացել է 2 քաղաքացի Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56 հոգի, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:15-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

11:05- Սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած, 942-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում: Երեկ կատարվել է 2256 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք (երեկվա թեստերի 9.3%-ը): Ունենք 350 առողջացած, և մահվան 4 դեպք։ [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել