ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|
14:59 - 23 սեպտեմբերի, 2020

ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության շենքի դիմաց Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները նստացույց և հացադուլ են անում։ Քաղաքացիներից 20-ը գիշերել են դրսում, այսօր այլ քաղաքացիներ ևս միացել են նստացույցին, նրանց շարքերում են նաև անչափահաս երեխաներ։ Առավոտյան նրանից երկուսին ընդունել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գոհ ենք, որ մեզ հրավիրեց ընդունելության, բայց ամեն դեպքում մեր ակցիաները չենք դադարեցնի, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հարցի լուծում ստանալը»,-  հայտնեց նստացույց անող Արթուր Ոսկանյանը։

Նստացույցի մասնակիցների խոսքով՝ վարչապետն իրենց հայտնել է, որ սահմանների չբացվելը կապված է կորոնավիրուսի վարակակիրների թվի հետ ու նշել, որ լուծման եզրեր կգտնի՝ հոկտեմբերին, վարչապետերի հանդիպումից հետո, սակայն քաղաքացիներն ասել են, որ չեն կարող այդքան սպասել։

ՌԴ մեկնել ցանկացողները պահանջում են, որ առաջնային լուծում տրվի 200 հոգու, ովքեր ամբողջ օրը փողոցում են՝ նստացույց են անում, բողոքում և ակցիաներ կազմակերպում։ Վստահեցնում են՝ նրանց  հարցը հրատապ է։

Հանդիպման ժամանակ ցուցարարները նաեւ բարձրաձայնել են, որ ԵԱՏՄ մյուս երկրներում էլ վիճակը բարվոք չէ, բայց նրանց հետ սահմանները բաց են, վարչապետը պատասխանել է, որ երկու երկրում այդ տվյալներն արհեստականորեն իջեցված են:

Ակցիայի մասնակիցները չգիտեն երբ կլինի պատասխանը, այդ պատճառով էլ իրենց ակցիան և հացադուլը շարունակվելու է: Նրանք հայտնեցին, որ օրվա ընթացքում իրենց են միանալու թիմակիցները, իսկ երեկոյան 20 հոգով կշարունակեն հացադուլը և նստացույցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել