Գագիկ Ծառուկյանի գործով նիստն այսօր հետաձգվեց. պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան
 |armtimes.com|
12:42 - 23 սեպտեմբերի, 2020

Գագիկ Ծառուկյանի գործով նիստն այսօր հետաձգվեց. պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Ծառուկյանն ու պաշտպանները չեն ներկայացել դատարան: Նշենք, որ երեկ մեր զրույցում պաշտպան Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք նիստի մասին որեւէ ծանուցում չեն ստացել:

Դատավորի աշխատակազմից հրաժարվեցին հետաձգման պատճառը մանրամասնել՝ հորդորելով դիմել ԲԴԽ-ին, իսկ ԲԴԽ-ից խոստացան տեղեկություն տրամադրել ավելի ուշ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել