ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով
 |azatutyun.am|
10:33 - 23 սեպտեմբերի, 2020

ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել մասնավորապես Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը, հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով:

Նախապես սեպտեմբերի 24-25-ը պլանավորված գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 1-2-ը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով, ով, ինչպես պարզվել է, շփվել է կորոնավիրուսով վարակված անվտանգության աշխատակցի հետ:

Գագաթնաժողովում կքննարկվեն նաև Brexit-ի բանակցությունները, կլիմայի փոփոխության հարցեր, Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել