Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում

 |armenpress.am|
10:31 - 23 սեպտեմբերի, 2020

Պենտագոնի ղեկավարը խոստացել Է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում |armenpress.am|

armenpress.am:  Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել Է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում: Սեպտեմբերի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Մեր գործընկերությունը սերունդները կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի եւ մտահոգությունների վրա,- մեջբերում Է անում նախարարությունն Էսփերի խոսքից:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն Է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»: Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման համաձայնագրերի ստորագրումը, որոնք բացում են «տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն»: Գանցը Վաշինգտոն կատարած կարճատեւ այցի ընթացքում նաեւ հանդիպել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել