Իտալացիները որոշել են մեկ երրորդով կրճատել խորհրդարանի կազմը
 |tert.am|
09:02 - 23 սեպտեմբերի, 2020

Իտալացիները որոշել են մեկ երրորդով կրճատել խորհրդարանի կազմը |tert.am|

tert.am: Իտալացիները սեպտեմբերի 20-21-ն անցկացված հանրաքվեում հավանություն են տվել իշխող կոալիցիայի նախաձեռնությանը խորհրդարանի վերին (Սենատ) և ստորին (պատգամավորների պալատ) պալատներում անդամների կրճատման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է РБК-ն՝ նշելով, որ նախաձեռնությանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 69.63 տոկոսը, դեմ՝ 30,37 տոկոսը: Այս տվյալները հրապարակվել են քվեաթերթիկների 99 տոկոսի մշակման արդյունքում:

Այսպիսով, օրենսդիրների թիվը 945-ից կկրճատվի 600-ի. պատգամավորների պալատի անդամների թիվը 630-ից կդառնա 400, իսկ Սենատինը՝ 315-ից կհասնի 200-ի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել