ՄԻՊ-ը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին
22:31 - 22 սեպտեմբերի, 2020

ՄԻՊ-ը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին

Առաջին անգամ Եվրոպայի խորհրդի տարածքում. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և ԵԽ-ն սկսում են ծրագիր՝ նվիրված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ԵԽ կողմից: Այն ներառելու է այնպիսի հարցեր, ինչպիսիք են պացիենտների իրավունքների պաշտպանությունը, մասնավորության (privacy) և բժշկական գաղտնիքի ապահովումը, բուժաշխատողների դերի բարձրացումը, հոգեբուժական կազմակերպություններում բուժման հարցերը և այլն։

«Պետք է ընդգծեմ այս ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, ԵԽ Ծրագրերի հարցերով գլխավոր տնօրինության, ԵԽ երևանյան գրասենյակի, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքն ու կարևոր աջակցությունը»,- գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել