factor.am: Բելառուսի ընդդիմությունը Ընտրական օրենսգրքի նոր խմբագրման և Սահմանադրության փոփոխությունների մշակման գործընթաց է նախաձեռնել։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ ««Եվրոպական երկխոսություն» կենտրոնի տնօրեն Անատոլի Լեբեդկոն, Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի հետ համաձայնեցմամբ, Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության և Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների գործընթաց է նախաձեռնել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախաձեռնության հեղինակները նշել են, որ բողոքի ակցիաների մասնակցող բելառուսների հիմնական պահանջը նոր ընտրությունների անցկացումն է։ «Ժողովրդի բոլոր պահանջների բավարարման համար հարթակ ստեղծելու նպատակով է այս նախաձեռնությունը։ Փոփոխություններ կատարելու առաջարկների քննարկման համար Լեբեդկոն հրավիրել է Բելառուսի բոլոր կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներին։
Առաջին կազմակերպական նիստն արդեն տեղի է ունեցել, քննարկվել են նախաձեռնող խմբի կապի միջոցները»,- հավելել են ընդդիմության ներկայացուցիչները։
comment.count (0)