«Լուկաշենկոն օրինական ղեկավար չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ». ԵՄ դիվանագիտության ղեկավար |tert.am|
16:40 - 22 սեպտեմբերի, 2020

«Լուկաշենկոն օրինական ղեկավար չէ, բայց մենք կաշխատենք նրա հետ». ԵՄ դիվանագիտության ղեկավար |tert.am|

tert.am: Եվրամիության կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման օրինականությունը չճանաչելը չի նշանակում, որ Բրյուսելը չի աշխատի նրա հետ: Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է eadaily.com կայքը:

«Այն փաստը, որ մենք այստեղ ժողովրդավարական լեգիտիմություն չենք տեսնում, չի նշանակում, որ մենք չենք հասկանում` ինչ իրողություններ կան», -հայտարարել է Բորելը:

Նրա խոսքերով` ԵՄ-ում հասկանում են «նրանց (Բելառուսի իշխանությունների) հետ աշխատելու անհրաժեշտությունը»:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Մինսկի հետ շփումները քաղաքական մակարդակով, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կարող են պակաս ինտենսիվ լինել, քան նախկինում: Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի մոտ նման իրավիճակ է ստեղծվել նաև Վենեսուելայի պարագայում, որտեղ Եվրամիությունը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչում որպես երկրի օրինական ղեկավար, բայց շարունակում է հնարավորինս աշխատել նրա հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել