Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|
14:51 - 22 սեպտեմբերի, 2020

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։

Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։ 

Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել